ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 10, 24News
Այս տարվա համար ԵՏՀ–ի հաստատած քվոտայով 8000 էլեկտրամոբիլից մնացել է միայն 600–ը, որոնց ներմուծման համար կառավարությունն այսօր առանձին որոշում կայացրեց։
Նախորդ տարիներին երբեք էլեկտրամոբիլների նման պահանջարկ չի եղել և ներմուծվել է ընդամենը մի քանի տասնյակը, սակայն այս տարի աննախադեպ ակտիվություն է եղել և, ըստ էության, հոկտեմբերի 1–ի դրությամբ 7400 սահմանաչափն ամբողջովին սպառվել է։ Ներմուծողների 74.1 տոկոսը եղել են ֆիզիկական անձինք։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին նշեց, որ հետագայում այս մեքենաների համար արտոնյալ ռեժիմ ու քվոտա ստանալը ԵԱՏՄ–ում բավականին դժվար է լինելու, քանի որ Ղազախստանը, Ռուսաստանը, նաև Ղրղզստանը պլանավորում են էլեկտրամոբիլների արտադրության լոկալիզացիա։
--00—ԼՀ