Այսօր տեսանք, թե ինչի են ունակ հայ ֆուտբոլիստները. Հյուսիսային Մակեդոնիայի մարզիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

IMG_0348-750x375

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին Հայաստանի հավաքականի հետ պատասխան խաղում տարած հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:

«Կուզեմ շնորհակալություն հայտնել իմ թիմին գործադրած ջանքերի համար: Այսօր տեսանք, թե ինչի են ունակ հայ ֆուտբոլիստները, բայց այսօր մենք ավելի ուժեղ էինք ու հաղթեցինք, ինչի համար շատ ուրախ ենք:

Առաջին կեսում խնդիրնե՞ր ունեինք. պետք է արդար լինենք. հենց առաջին կեսի մեկնարկում գոլ խփեցինք, որը VAR-ի միջամտությամ չեղարկվեց: Այո, առաջին կեսում չէինք խաղում այնպես, ինչպես ցանկանում էինք, բայց երկրորդ կեսում փոխարինումներ արեցինք ու հասանք մեր ցանկալի արդյունքին: Հայաստանի հավաքականը ևս պահեր ունեցավ, բայց հաջողությունը մեր կողմն էր»,- նշել է մարզիչը:

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ