ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Եվրոպացիներն իրենց խոսքի տերը չեղան, ՀՀ իշխանությունը հիմա փորձում է խաղաղության պայմանագրի կնքման հասնել «3+3» ձևաչափով, դա ճիշտ քայլ է։ Ադրբեջանը իր ստանձնած պարտավորություններն ու խոստումներն այդ դեպքում դժվարությամբ կխախտի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Բալասանյանի կարծիքով, ՀՀ-ն համաձայնվել է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը կատարելու հետ, Փաշինյանի հայտարարությունները բառախաղ են արտաքին լսարանի համար՝ Արևմուտքին ցուց տալու, որ կուրորեն չի իրականացնում այդ կետը, վերապահումներ ունի։
Խոսելով Բաքվի պահանջներից, միջազգայնագետը նկատեց, որ Բաքուն նոր հարցեր է առաջ քաշում, որոնք խաղաղության պայմանագրի տրամաբանության մեջ չեն տեղավորվում՝ բանակի սահմանափակում և այլն` նպատակ ունենալով Հայաստանին զրկել ռազմական պոտենցիալից և բավարարվել միայն ոստիկանություն ունենալով․ «Ալեքսանդրապոլ-2 օպերացիա է պատրաստում Բաքուն Հայաստանի համար, իշխանությունը պետք է իր տեղը ցույց տա, որ չի զիջելու, կարմիր գծեր ունի, ոչ թե ասի՝ ԶՈՒ-ն փոխադարձաբար կարող ենք վերահսկել, այդքան միամի՞տ ենք, Ադրբեջանը թույլ կտա՞ գնալ մոնիթորինգ անել ադրբեջանական ԶՈւ-ն։»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ