ԱՄՆ-ում մահացել է Էրդողանի վաղեմի հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

2

Թուրքիայում ահաբեկչական հռչակված FETO կազմակերպության առաջնորդ, քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մահացել է ԱՄՆ-ում, որտեղ ապրում էր 1999 թվականից։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին հայտնում է FETO-ին մոտ կանգնած Herkul լրատվական ծառայությունը։

83-ամյա Գյուլենի մահվան մասին տեղեկությունը հաստատել է նրա եղբորորդին՝ Էբուսսեմե Գյուլենը, հայտնում է CNN Turk-ը։ 

Հաղորդվում է նաև, որ Ֆեթուլլահ Գյուլենը մահացել է հոկտեմբերի 20-ին Փենսիլվանիայի կլինիկայում։

 

--00—ԱՊ