Լրագրողներին թույլ չեն տվել ներկա գտնվել Փաշինյանի՝ բյուջեի վերաբերյալ զեկույցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

Ազգային ժողովում ընթանում է 2025 թվականի պետական բյուջեի կատարողականը, ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կառավարության այլ անդամներ։ Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս ԱԺ անվտանգության աշխատակիցները լրագրողներին արգելում էին ներկա գտնվել՝ մեկնաբանելով, որ աշխատակազմն է նման որոշում կայացրել, միայն Նիկոլ Փաշինյանի մեկնելուց հետո հնարավոր կլինի մտնել դահլիճ: 

Լրագրողները փորձեցին պարզաբանում ստանալ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանից, որը ներկա չէր բյուջեի քննարկմանը և գտնվում էր իր սենյակում։ Աշխատակիցը թույլ չտվեց հանդիպել իր հետ՝ պարզաբանելով, որ իր ղեկավարը հիմա զբաղված է և հորդորեց հեռախոսահամար թողնել՝ ավելի ուշ պատասխանելու համար։ 

Քիչ ուշ՝ Փաշինյանի մեկնելուց հետո, նույն աշխատակիցը տեղեկացրեց, որ աշխատակազմի ղեկավարը որևէ մեկնաբանություն չունի, հարցերը պետք է ուղղել ԱԺ լրատվականին։ Անհասկանալի է, թե ինչու է խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը խուսափում հանդիպել լրագրողների հետ և մեկնաբանել իր իսկ որոշումը։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ