Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իսրայելի կողմից մեծ սխալ կլինի. Արաղչի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

photo_2024-11-22_12-49-50

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե որոշի հարվածներ հասցնել իսլամական հանրապետության միջուկային օբյեկտներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նա նշել է, որ Իրանի դիրքորոշումն այս հարցում պարզ է և անփոփոխ։ «Պատասխանը կլինի անխուսափելի, այն կլինի համգամանորեն ծրագրված և կիրականացվի համապատասխան հանգամանքներում»,- ընդգծել է նախարարը։  «Բայց ես չեմ կարծում, թե նա (Իսրայելը) կարող է նման խելահեղ քայլի դիմել», - հավելել է Արաղչին:

Նոյեմբերի 11-ին Իսրայելի պաշտպանության նոր նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, թե Իրանի միջուկային օբյեկտները «դարձել են ավելի խոցելի»:

--00—ՅՄ