Կառավարությունը նախատեսում է մասնակի փոխհատուցել արտահանման տրանսպորտային ծախսերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

photo_2024-11-26_15-41-56

Կառավարությունը նպատակ ունի աջակցել առևտրային օդային և ավտոմոբիլային փոխադրումների միջոցով արտահանում իրականացնողներին՝ տրամադրելով տրանսպորտային ծախսերի մասնակի փոխհատուցում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «e-draft» իրավական ակտերի հրապարակման հարթակում ներկայացվել է մի նախագիծ, որով գործադիրը մտադիր է  խթանել ոչ հանքահումքային արտադրանքի արտահանումը, նպաստել նոր շուկաների նվաճմանը և մեղմել հայկական ապրանքների գնագոյացման վրա տրանսպորտային ծախսերի ազդեցությունը: 

2023 թվականին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 8.4 մլրդ դոլար՝  արձանագրելով 55.3 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ: Արտահանման հիմնական ուղղություններն են Ռուսաստանը, ԱՄԷ-ն, Չինաստանը, ԵՄ երկրները, ԱՄՆ-ն և Վրաստանը: Չնայած այս աճին՝ Հայաստանը բախվում է առևտրային չիրացված ներուժի խնդիրների, որոնցից գլխավորն են տրանսպորտային ծախսերը և նոր շուկաներ մուտք գործելու խոչընդոտները: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ