ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողները:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, քրեական ոստիկանության ծառայողները պարզել են, որ նրանք են 24-ամյա Գրիշա Ա.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, մյուսը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Ազատ Ծ-ն, ով հիվանդանոց է ընդունվել «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և Երևանի բնակիչ 27-ամյա Մարատ Մ-ն, ով հիվանդանոց է ընդունվել «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած, արյունահոսող վերք» ախտորոշմամբ:
Բժիշկները նշված անձանց վիճակները գնահատել են ծանր:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ