Ե՛վ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ լինելն ուղղակի անհնար է, ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում Երևանին․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

55

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է այսօր ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։

«Ե՛վ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ լինելն ուղղակի անհնար է, ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում Երևանին։ Երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը, հիպոթետիկ ասած, անհնար է: Հայաստանին ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է:», - լրատվամիջոցների հետ զրույցում նշել է Պեսկովը։


Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդգծել էր, որ կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը։ «Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառիս ուղիղ իմաստով, որովհետև այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարհով։ Բայց նաև պետք է արձանաքրենք, որ մինչև հանրաքվեի հարցը պետք է որոշակի գործողություններ անենք՝ քննարկենք Եվրամիության հետ ճանապարհային քարտեզ», - մասնավորապես ասել էր Փաշինյանը։

 

--00—ԱՊ