ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը ընտրության առաջ է կանգնեցնում՝ կամ ԵՄ, կամ ԵԱՏՄ․ Օվերչուկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

հհ

ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են։ Երկու ասոցիացիաներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ։  Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նա նշել է․ «Պատկերացնել, որ այս երկու միությունները ինչ-որ պահի կհամախմբվեն, անհնար է։  Ուստի Հայաստանում քննարկվող Եվրոպական միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնում»։ 
 

--00—ՍՊ