Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

վ.jpg

Այսօր՝ հունվարի 10-ին, Երևանում մոպեդի մասնակցությամբ հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Տիչինայի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Գևորգ Պ.-ի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենան և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մոպեդը: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության են հասել «Mazda»-ի վարորդն ու քաղաքացիները, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

«Mazda»-ի վարորդը ինքն է ահազանգել շտապօգնություն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքնի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Գոռ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Արմեն Մարտիրոսյանը:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ