Եռաբլուրում շիրմաքարերից ծաղիկներ գողանալու գործով 3 անձի կալանավորման միջնորդություն է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

1

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում շիրմաքարերի վրայից ծաղիկներ գողանալու գործով երեք անձի կալանավորման միջնորդություն է ներկայացվել։ Տեղեկությունը 24News-ին հայտնեցին ՔԿ-ից։ 

«2025 թվականի հունվարի 9-ին 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 1 անձի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություններ են ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Նախաքննությունը շարունակվում է»,-ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ