Թուրքիայում բռնկված հրդեհի պատճառով ձերբակալվածներ կան, այդ թվում՝ փոխնահանգապետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

ֆֆ

Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցում բռնկված հրդեհի պատճառով ձերբակալվածների թիվը հասել է 11-ի, նրանց թվում են Բոլուի փոխնահանգապետը, հրդեհային անվտանգության ծառայության պետը, բիզնեսի սեփականատերը, ընկերության տնօրենը, հյուրանոցի տնօրենը։ Հայտնում է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, փոխանցում է NTV Haber-ը։ 

Հյուրանոցը որոշվել է քանդել։
 
Նշենք, որ, ըստ վերջին տվյալների, հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի։ 

--00—ՍՊ