ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ կլինի Ռուսաստանի հետ բանակցությունների, եթե դրանք ընթանան «ուժեղ դիրքերից»։ Դրա համար Ուկրաինան պետք է ԱՄՆ-ից ստանա անվտանգության անհրաժեշտ երաշխիքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Bloomberg-ին տված հարցազրույցում։
«Եթե (խմբ.՝ ԱՄՆ նախագահ) Թրամփը կարողանա մեզ երաշխավորել Ուկրաինայի համար այդ ուժեղ և անշրջելի անվտանգությունը, ապա մենք կշարժվենք դիվանագիտական ճանապարհով։ Ես հասկանում եմ, որ առանց Ռուսաստանի անհնար է դիվանագիտական ճանապարհով ավարտել այս պատերազմը, դա ուղղակի անհնար է», - ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ խաղաղության շուրջ բանակցությունների մեկնարկի արդար պայմանը կլինի ռուսական զորքերի դուրսբերումը առնվազն մինչև 2022 թվականի փետրվարի 24-ին լայնածավալ հարձակման մեկնարկը գոյություն ունեցող գիծը։
Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։
--00—ՅՄ