Թիկնիզյանի և Լոկոմոտիվի ճանապարհները կարող են բաժանվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

ss

Մոսկվայի «Լոկոմոտիվի» ղեկավարությունը կարող է հրաժարվել թիմի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մտքից։ Այս մասին հայտնում է RB Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «երկաթուղայինները» ասել են, որ պատրաստ չեն բավարարել Նաիրի բարձր ֆինանսական պահանջները, մինչդեռ ֆուտբոլիստի ներկայացուցիչները պահանջում են մի քանի անգամ ավելի, քան այն գումարը, որը հիմա ստանում է ֆուտբոլիստը։ Եթե ​​կողմերը չհամաձայնվեն, ապա «Լոկոմոտիվը» կարող է վաճառել խաղացողին։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «երկաթուղայինների» կազմում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Armsport
 

--00—ՍՊ