Երևանում 29-ամյա տղամարդու մոտ լիցքավորված մարտական ատրճանակ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

photo_2025-01-23_10-55-06

Հունվարի 19-ին զենք-զինամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ Տիգրան Մեծի պողոտայի 41 հասցեի մոտից ձերբակալել են մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացուն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին։

Ոստիկանությունում պարզվել է, որ նա Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Մաքսիմ Ջ․-ն է, ում անձնական խուզարկությամբ պայուսակից հայտնաբերվել է մեկ հատ «BARICAT R 2.5 S» գրառմամբ մարտական ատրճանակ լիցքավորված 6 փամփուշտով և փաթեթով 7 փամփուշտներ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաք քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների բաժին։

--00—ՅՄ