ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Չինաստանում մշակել են գերձայնային կոմերցիոն անօդաչու թռչող սարք, առաջին թռիչքը նախատեսված է 2026 թվականին։
Այն ունակ է ձայնի արագությունից չորս անգամ բարձր արագություն զարգացնել։ ԱԹՍ-ն կշռում է 1,5 տոննա և ունի 7 մետր երկարություն։
ԱԹՍ-ի ամբողջական նախատիպի առաջին թռիչքն ի սկզբանե նախատեսված էր 2027 թվականին, սակայն մի քանի փորձարկումներից և կատարելագործումներից հետո այն հետաձգվեց մինչև 2026 թվականը: Ինչպես հայտնել են ընկերության աշխատակիցները, նոր սարքն արտաքնապես հիշեցնում է ամերիկյան SR-71 Blackbird հետախուզական ինքնաթիռը, սակայն դրա շարժունակությունը, թռիչքի բարձրությունը և արագությունը զգալիորեն տարբերվում են։
--00—ՍՊ