ԵԱՏՄ-ն 15 տարի չի նայի, թե ՀՀ-ն ոնց է գնում ԵՄ, ռիսկերի առաջ եք կանգնեցնում երկիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Այսօր, ըստ էության, այս օրենքի ընդունումով արձանագրվելու է աշխարհաքաղաքական նոր հետևանքներ առաջացնող իրողություն Հայաստանի Հանրապետության համար, ուզեք, թե չուզեք, այդպես է լինելու։ Այս մասին խորհրդարանում քննարկման ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

Նշենք, որ այս պահին ԱԺ-ում քննարկվում է «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։

«ԵԱՏՄ-ն 15 տարի չի նայի, թե Հայաստանը ոնց է գնում ԵՄ, ռիսկերի առաջ եք կանգնեցնում երկիրը»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ