300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիևն առաջ է բրդում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

դ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, պետք է զբաղվի «հակամարտությունից հետո առկա շրջանում խաղաղ համակեցության ապահովման հարցերով»։

Ադրբեջանի այս նախաձեռնությունը բուռն քննարկվում է ներհայաստանյան քաղաքական կուլիսներում, մասնավորապես հարց է ծագում՝ եթե ԼՂ-ում որեւէ հայ չի մնացել, ապա ինչ «համակեցության» մասին է խոսքը։ Կան վարկածներ, որ հնարավոր է Ալիեւն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման՝ դրանով լեգիտիմացնելով նաեւ իր «Արեւմտյան Ադրբեջանի» ծրագիրը, որի շրջանակներում մտադիր է 300 հազար ադրբեջանցու Հայաստանում բնակեցնել։



Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 


 

--00—ՍՊ