ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ն փակվել է ժամանակավոր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը՝ նշելով, որ ծննդատունը փակելու որոշմանը գնացել են ֆինանսական խնդիրների ի հայտ գալու պատճառով, սակայն կա այն վերաբացելու հանձնարարական:
Անդրադառնալով ծննդատունը փակելու որոշմանը՝ Կարապետյանը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարության ռազմավարության ծրագրում կա ծննդատների մակարդակների վերանայում, որը որոշվել է կառավարության մակարդակով: Այդ շրջանակներում նախարարությունը ռազմավարությամբ սահմանված կետերով խախտումներ է հայտնաբերել և կասեցրել է «Քանաքեռ-Զեյթուն ծննդատան» գործունեությունը:
«Ծննդատունը 2020 թվականից հանձնված է եղել հավատարմագրային կառավարչին: 2022 թվականից հավատարմագրային կառավարիչը իր պարտավորությունները չի կատարել, և Երևանի քաղաքապետարանը սկսել է պայմանագրի խզման գործընթացը, ընթացել է դատական գործընթաց, որն ավարտվել է 2024 թվականի ապրիլի 29-ին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ