ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Լոնդոնը կոչ է արել հակառուսական պատժամիջոցների շրջանակում մեծացնել Հայաստանի հաճախորդների ստուգումը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կոչ է անում բրիտանացի գործարարներին և այն ընկերություններին, որոնք արտահանման գործողություններ են իրականացնում Ռուսաստանի հետ սերտ առևտրատնտեսական կապեր ունեցող երկրների հետ, հատուկ զգուշություն ցուցաբերել՝ խուսափելու համար ՌԴ-ի դեմ պատժամիջոցների շրջանցմանն աջակցող բիզնես կառույցների ցանկում հայտնվելուց:
Այս հանձնարարականը վերաբերում է 14 երկրների, որոնց թվում են Հայաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Թաիլանդը, Մոնղոլիան և այլն։ Նշվում է, թե Լոնդոնի ներկայացրած ցուցակում ներառվել են բրիտանական ընկերությունների ապրանքները, որոնք հաճախ Ռուսաստան են մատակարարվում երրորդ երկրների միջոցով և աջակցում են ռուս զինվորականներին և արդյունաբերական ձեռնարկություններ։
--00—ՍՊ