Տրված է ընտրական գործընթացի ռեպրեսիաների մեկնարկը․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

դդ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Տրված է ընտրական գործընթացի ռեպրեսիաների մեկնարկը

Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի պաշտոնին հավակնող Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահն այսօր ձերբակալվել էին ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ոստիկանության կասկածանքները հիմնավոր չեն եղել և Ղուկասյանն ու նրա թիկնապահն ազատ են արձակվել:

Անկասկած է, որ իշխանության առաջին դեմքի մակարդակով տրված է ընտրական գործընթացի ռեպրեսիաների մեկնարկը՝ նպատակ ունենալով կաշկանդել ընդդիմադիր թեկնածուներին և վախեցնել հասարակությանը:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության անունից իշխանությանը զգուշացնում եմ՝ ձեռնպահ մնալ ռեպրեսիվ քայլերից, ընտրական գործընթացի նկատմամբ ապօրինի միջամտության գռեհիկ դրսևորումներից:

Ամենևին կարևոր չէ՝ ինչպիսի վերաբերմունք ունեմ Վարդան Ղուկասյանի կամ ընդդիմադիր այլ թեկնածուների հանդեպ. նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ իշխանության բեսպրեդելը համարելու եմ ապօրինություն իմ և մեր թիմի նկատմամբ»: 
 

--00—ՍՊ