Պահանջելու եմ՝ դատախազը Էդգար Ղազարյանի դեպքի նույնությամբ քրեական հետապնդում հարուցի Փաշինյանի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ՖՖ

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրում է․

«Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցած դատախազին հասցեագրված միջնորդություն-հաղորդում գրել։

Միջնորդությամբ պահանջելու եմ, որպեսզի հարգելի դատախազը նույնությամբ, ինչպես Էդգար Ղազարյանի դեպքում է, հանրային քրեական հետապնդում հարուցի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, օրինակ՝ այս հայտարարության համար․ «Մենք ներկայացնում ենք ժողովրդին և ունենք նրա կողմից պատվիրակված լիազորություն, իսկ ՍԴ-ն չի ներկայացնում ժողովրդին, ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանը և պետք է հեռանա»:

Հիշեցնեմ, որ Էդգար Ղազարյանը ենթարկվում է քրեաքաղաքական հետապնդմանՍԴ դատարանի և որոշ դատավորների հասցեին «արատավորող տեղեկություններ հրապարակելո» մեղադրանքով»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/khaghakhakanutyun/132856/ 
ABC MEDIA © 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են


 

--00—ՍՊ