«Անմահ գունդ» գրառմամբ ծաղկեպսակը վնասելու մասով դեռևս որևէ գործ հարուցված չէ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ֆֆ

Երևանում՝ Հաղթանակի զբոսայգում տեղադրված «Անմահ գունդ» գրառմամբ ծաղկեպսակը վնասելու մասով դեռևս որևէ գործ հարուցված չէ: Այս մասին 24News-ը տեղեկացավ ՔԿ-ից։

«Նման հաղորդում մենք դեռևս չենք ստացել»,- ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

Հիշեցնենք, որ համացանցում կադրեր էին տարածվել, որտեղ երևում էր` Հաղթանակ զբոսայգում Հայրենական մեծ պատերազմում իրենց կյանքը տված զինվորների պատվին դրված ծաղկեպսակը վնասված էր:

Մերի Մանուկյան