ՔՊ֊ն Գյումրիում անամոթաբար և կեղծ խոստումներով փորձում է համոզել ժողովրդին. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

GG

ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է. «Թվում է հիանալի է. նիկոլական խմբակի քաղաքական գործիչները պնդում են, որ իրենք պաշտպանում են հասարակ գյումրեցիները շահերը (այսպես են դիրքավորում պոպուլիստները, թեև իրականում նրանք մեր հասարակությունը վաղուց պարզապես բաժանել են «յուրայինների» և «օտարների», «սևերի» և «սպիտակների» կամ տպավորություն է ստեղծվում, որ մինչև սրանց հայտնվելը Գյումրիում ընդհանրապես կյանք չի եղել): Այն, ինչ ասում են «երիտհեղափոխական» քաղաքական գործիչները և ինչ են անում, երկու մեծ տարբեր բաներ են: 

Հաճախ նման «հոգատարության» պատճառով մարդիկ սկսում են ավելի վատ ապրել, իսկ նման քաղաքական գործիչները, գալով իշխանության, այլեւս հրաժարվում են լքել այն։ Գյումրու առաջիկա արթահերթ ընտրություններին, հաստատված ավանդույթի համաձայն, դարձյալ աչքի է ընկնելու «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը՝ պոպուլիստական և կեղծ խոստումների ​​առատությամբ։ 

Անսահման պոպուլիզմի մեջ, որում բառացիորեն թաղված է գործող իշխանական թիմը, ձգտելու է առավելագույն հաջողության հասնել առաջիկա ընտրություններում։ Այս օրերին շատ գյումրեցիների ապշեցնում է ՔՊ-ական քաղաքական առաջնորդների ակնհայտ ցինիզմը, որոնք ընտրողներին տալիս են «հրաշալի խոստումներ»՝ քաջ գիտակցելով, որ դրանք երբեք չեն իրականացնելու։ Ամեն անգամ ընտրություններից առաջ նրանք քաղաքական բեմ են բարձրանում իրենց գունեղ զարդարված «խոստումների հավաքածուով» և սկսում անամոթաբար համոզել ժողովրդին, որ այս անգամ անպայման կատարելու են այն ամենը, ինչ խոստացել են, որ այժմ ամեն ինչ միայն «արդար» է լինելու։ Էժանագին պոպուլիզմն ու դեմագոգիան կործանարար են.․․․ 

Ամեն գնով իշխանության մենաշնորհի պահպանումը հաճախ չափազանց թանկ է թե՛ պետության, թե՛ քաղաքացիների, թե՛ տնտեսության համար: Բայց քչերն են մտածում այս մասին, երբ որոշումներ են կայացվում բացառապես անձնական և այլ պետությունների հաճույքները բավարարելու համար․․․․»: 


 

--00—ՍՊ