ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լուրջ քննարկումներ է անցկացնում Ուկրաինայում հակամարտության ավարտի շուրջ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում։
Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը Ուկրաինայի հարցով բանակցությունների շրջանակներում քննարկում են խոշոր տնտեսական նախագծեր։
--00—ՍՊ