ԵՏՀ-Իրան ճանապարհային քարտեզ կստեղծվի՝ երկկողմ համագործակցության զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ы
Կայացել է ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ Անդրեյ Սլեպնևի այցը Թեհրան, որտեղ նա ելույթ է ունեցել «Եվրասիա» միջազգային ցուցահանդեսի բացմանը, ինչպես նաև անցկացրել է մի շարք աշխատանքային հանդիպումներ: 

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակի հետ բանակցությունների շրջանակներում առարկայական քննարկվել են ազատ առևտրի համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ քայլերը և պայմանավորվածություն է ձեռք բերվել պատրաստել ճանապարհային քարտեզ՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման համար: 

Ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել նաև ԵՏՀ պատվիրակության հանդիպումը Իրանի գործարար համայնքի հետ:
 

--00—ՍՊ