Թրամփը հայտարարել է, որ նախկինի պես սպասում է Ուկրաինայի հետ մետաղների հարցով գործարքին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

դդ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ վիճաբանությունից հետո նախկինի պես սպասում է Կիևի հետ հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքի ստորագրմանը։

  «Կարծում եմ՝ Զելենսկին կվերադառնա՝ ստորագրելու մետաղների գործարքը»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ Թրամփ-Զելենսկի վերջին հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնում՝ փետրվարի 28-ին: Ըստ Fox News-ի՝ բանավեճից հետո Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին անհարգալից վերաբերմունքի համար։

--00—ՍՊ