ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Այսօր Արագածոտնի Թեմում հյուրընկալվեցին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը և ԱՄՆ Արևելյան Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը: Հայտնում են Թեմի մամուլի ծառայությունից։
Ուղեկցությամբ Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, հյուրերն այցելեցին թեմում գտնվող Ղազարավանի կանանց մենաստան:
--00—ՍՊ