ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է՝ Ռուբիոն առաջիկայում կհանդիպի Ուկրաինայի պատվիրակության հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

ԴԴ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 10-12-ը կայցելի Սաուդյան Արաբիա՝ Ջիդդա, որտեղ բանակցություններ կվարի Ուկրաինայի պատվիրակության հետ՝ ՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին վերջ դնելու ԱՄՆ նախագահի նպատակն առաջ տանելու համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի տարածած հայտարարության մեջ։

«Ջիդդայում նա կհանդիպի նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ՝ քննարկելու տարածաշրջանում ընդհանուր շահերն առաջ տանելու և ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունների ամրապնդման ուղիները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։


 

--00—ՍՊ