ԱՄՆ հատուկ պատվիրակ Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

.

Gulfstream G650ER ինքնաթիռը, որը տեղափոխում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆին, վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո-2» օդանավակայանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ 

Մարտի 13-ին ԱՄՆ-ի ներկայացուցիչների այցը Մոսկվա հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա պարզաբանել է, որ նրանց հետ շփումներ են պլանավորված։

Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը կոչ է արել չմոռանալ, որ Ուկրաինայի հարցով ոչ մի բանակցություն դեռ չի սկսվել։ Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը կորոշի իր դիրքորոշումը իրավիճակի կարգավորման հարցում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ներկայացուցիչներից տեղեկություն ստանա Սաուդյան Արաբիայում Վաշինգտոնի և Կիևի պատվիրակությունների հանդիպման մասին։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը մարտի 12-ին ասել էր, որ Ուիթքոֆը կայցելի Մոսկվա՝ ռուսական կողմին համոզելու ստորագրել Ուկրաինայում հրադադարի համաձայնագիրը։

--00--ԱՀ