ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Երկու քաղաքացի Է տուժել ղրղզա-տաջիկական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունում:
Բժիշկների տվյալներով՝ տուժածներից մեկը գտնվում Է ստացիոնարում, վիճակը միջին ծանրության Է: Երկրորդ տուժածն առաջնային բժշկական օգնություն ստանալուց հետո բավարար վիճակում ուղարկվել Է ամբուլատոր բուժման:
Ապրիլի 12-ի երեկոյան Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հաղորդել Էր ղրղզա-տաջիկական պետական սահմանին տեղի ունեցած երկու փոխհրաձգության մասին:
Նախնական տվյալներով՝ առաջին բախման ընթացքում Տաջիկստանի մեկ զինծառայող ստացել Է հրաձգային վիրավորում: Կրկնական փոխհրաձգության ժամանակ Ղրղզստանի զինծառայող Է վիրավորվել. նրա վիճակը գնահատվում Է որպես ծանր:
Բացի այդ, հաղորդվել Է ղրղզական գյուղից ականանետից գնդակոծության մասին: Ավելի ուշ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հաղորդել Է այն մասին, որ բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են լրացուցիչ ուժերի ու միջոցների՝ ղրղզա-տաջիկական սահմանի զինված միջադեպի վայրից մշտական տեղաբաշխման վայրեր հետքաշելու շուրջ:
--00--ԿԿ