ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Ղրղզստանի սահմանային ծառայությունը հայտարարել է, թե տաջիկական կողմը հարձակում է գործել ղրղզա-տաջիկական պետական սահմանի ողջ պարագծով, հայտնում է 24.kg-ը։
Ըստ աղբյուրի՝ տաջիկները գրավել են Բատկենի շրջանի Դուստուկ գյուղը։ Թեժ մարտեր են ընթանում Սամարղանդակի եւ Սոմոնիյոնի սահմանային դիրքերում։
Ըստ աղբյուրի՝ տաջիկական կողմը տանկեր, զրահափոխադրիչներ, հետևակի մարտական մեքենաներ և ականանետեր է օգտագործում։ Ղրղզա-տաջիկական սահմանին տեղի ունեցած կոնֆլիկտի արդյունքում 4 սահմանապահ է վիրավորվել։
Ըստ Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի՝ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 04:50-ի սահմանում, ղրղզական կողմն էծանր զինատեսակներով կրակ բացել «Իսֆարա» սահմանապահ ջոկատի «Դուշանբե» դիրքի ուղղությամբ, և որ Ղրղզստանի զինծառայողները ծանր սպառազինության կիրառմամբ հարձակվել են մի քանի բնակավայրերի վրա։
«Միջադեպերից անմիջապես հետո՝ արդեն ժամը 06:30-ին, կողմերը պայմանավորվել են զինադադար հայտարարել, սակայն ղրղզ զինծառայողները, չպահպանելով այն, շարունակում են կրակել Տաջիկստանի ուղղությամբ բոլոր տեսակի զինատեսակներից և զինտեխնիկայից»,- ասվում է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի տարածած հայտարարության մեջ։
--00—ԼՄ