ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Երբ Փաշինյանը պնդում է, որ Սահմանադրության նոր տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն՝ անուղղակիորեն խոստովանում է, որ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը Բաքվի պահանջների կատարումն է: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Վաղուց օրինաչափություն է դարձել, որ Փաշինյանը գեղեցիկ փաթեթեավորումներով մեր հասարակությանը հրամցնում է ադրբեջանական թեզեր ու պահանջներ:
Փաշինյանին իշխանությունից հեռացնելն այլևս ոչ միայն ներքաղաքական անհրաժեշտություն է, այլ իմպերատիվ, որը բխում է պետություն ունենալու մեր ցանկությունից»,- գրել է նա։
--00—ՅՄ