Բաքվում ցուցմունք է տալիս Արցախի նախկին նախագահը, իսկ լեգիտիմ նախագահը ՀՀ-ում է, սա փոխում է վիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

photo_2025-03-13_16-44-19

Ցանկանում եմ առանձին նշել, որ այսօր այստեղ ցուցմունք է տալիս Արցախի նախկին նախագահը, իսկ Արցախի լեգիտիմ նախագահը գտնվում է Հայաստանում, և դա, հավատացեք, մեծապես փոխում է իրավիճակն ու այն խոսքերի կշիռը, որոնք այստեղ ասվում են նախկին նախագահի կողմից: Այս մասին այսօր հրապարակված ձայնային ուղերձում ասել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վարդանյանը դադարեցնում է 23 օր տևած հացադուլը։

--00—ՅՄ