ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Capture4

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները երկուշաբթի օրը կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայի խաղաղ կարգավորումը, ինչպես նաև Ռուսաստանի հետ դիմակայության շարունակությունը և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները, որոնցում Բրյուսելը նշում է աճող տարաձայնությունները։

Ակնկալվում է, որ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան առցանց կմիանա ԵՄ արտաքին գործերի նախարարներին՝ քննարկելու Ուկրաինան։

Հիմնական թեմաները կլինեն եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի նախաձեռնությունը 2025 թվականին Կիևին ռազմական օգնության, խաղաղ կարգավորման, ինչպես նաև Ռուսաստանի վրա շարունակվող ճնշումների մասին։

--00—ՅՄ