Բահրեյնի Թագավորությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաջող բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Capture

Բահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցման ուղղությամբ դիվանագիտական հաջող ​​բանակցությունները՝ հույս հայտնելով, որ այս համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը, որը բարօրություն, բարգավաճում և կայուն խաղաղություն կբերի երկու ժողովուրդներին, ինչպես նաև Կովկասի տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը։ 

Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է Բահրեյնի Թագավորության հաստատուն և աջակցող դիրքորոշումը տարածաշրջանային և միջազգային վեճերը երկխոսության և խաղաղ միջոցներով լուծելու, ինչպես նաև ավելի ապահով, խաղաղ և բարգավաճ աշխարհի համար միջազգային համերաշխության ամրապնդմանն ուղղված ջանքերին: 

--00—ՅՄ