ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելուն ուղղված բոլոր դիվանագիտական ջանքերին աջակցելու Բրազիլիայի դիրքորոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո Բրազիլիայի ԱԳ նախարարի հայտարարությունում:
Վիեյրան Միրզոյանի հետ հանդիպումը գնահատել է շատ արդյունավետ: «Բրազիլիան և Հայաստանը պահպանում են բարեկամական հարաբերությունները և բաց երկխոսությունը: Հավատացած ենք, որ մեր հարաբերություններին ավելի մեծ դինամիկա հաղորդելու ներուժ կա, և նախարար Միրզոյանի այցը կարևոր հանգրվան է այս առումով»,–նշել է նա:
Բրազիլիայի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ իր հայ գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունների տարբեր հարցեր: Ընդգծվել է նաև Բրազիլիայի հայ համայնքի կարևորությունը, նրանց զգալի ներդրումը երկրի տնտեսական և մշակութային զարգացման գործում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ