ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Մարտի 23-ին Սաուդյան Արաբիայում կկայանա ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը։ Այս մասին պաշտոնապես հաղորդվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի կայքում։
«Ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումը Սաուդյան Արաբիայում կկայանա վաղը՝ մարտի 23-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ ուկրաինական պատվիրակությունը պատրաստ է մարտի 24-ին ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գեորգի Տիխիի խոսքով՝ այս հանդիպման ընթացքում ուկրաինական կողմը չի նախատեսում ուղիղ բանակցություններ ռուսական պատվիրակության հետ։ Նա մանրամասնել է, որ բանակցությունները տեղի կունենան Էր Ռիադի հյուրանոցներից մեկում, որտեղ պատվիրակությունները կտեղակայվեն տարբեր սենյակներում։
--00—ՅՄ