Թուրքիայում շաբաթ օրը ձերբակալվել է ավելի քան 300 ցուցարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Capture4

Ավելի քան 300 մարդ ձերբակալվել է շաբաթ օրը Թուրքիայում ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի աջակցության ցույցերից հետո, իսկ մեկ ոստիկանի վրա ծծմբական թթու են լցրել, հայտնում է երկրի անվտանգության գլխավոր վարչությունը սոցցանցերում։

Հիշեցնենք՝  անցած չորեքշաբթի օրը Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի և ահաբեկչական գործունեությանը նպաստող կազմակերպության հետ կապված գործով։ Ինքը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչը, հայտարարել է, որ իշխանությունների ճնշման տակ «հանձնվելու մտադրություն չունի»։

Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը զանգվածային բողոքի ցույցերի է հանգեցրել։ Շաբաթ օրը քաղաքական գործիչը հինգ ժամ ցուցմունք է տվել Արդարադատության պալատում։ Նա հերքել է ահաբեկչական կազմակերպությունների հետ կապի մասին մեղադրանքները և քննադատել է իր ձերբակալության մեթոդը, հաղորդում է A Haber TV-ն։

Թուրք դատախազները դատարանից խնդրել են ձերբակալել Ստամբուլի կալանավորված քաղաքապետին ահաբեկչության և կոռուպցիայի մեղադրանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով քաղաքապետարանին։

«Այս գիշեր բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 323 կասկածյալ, մեկ ոստիկանի վրա շշմբական թթվով են հարձակվել»,- հայտնել են անվտանգության գլխավոր վարչությունից։

--00—ՅՄ