Թուրքական դրությունը այս իմաստով շատ նման է հայաստանյան ներկայիս վիճակին. Վարուժան Գեղամյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

«Ողջ գիշեր Թուրքիայի ամենատարբեր բնակավայրերում բախումներ են եղել ընդդիմության և ոստիկանական ուժերի միջև: Առաջիկա օրերին իրավիճակը շարունակելու է լարված մնալ: 

Մեկ այլ հետաքրքիր դրվագ. հեռուստառադիոյի ոլորտում մոնիթորինգ կատարող պետական մարմինը` RTÜK-ը, որը փաստացի թուրքական մեդիայի գլխավոր գրաքննիչ գերատեսչությունն է, կարգադրել է երկրի խոշորագույն հեռուստաընկերություններին չցուցադրել բողոքի ցույցերը: 

Էրդողանն ու իշխող թիմը շատ լավ են հասկանում մեդիայի կարևորությունը և վերջին տասնամյակում հետևողական աշխատել են, որպեսզի թուրքական մեդիա-դաշտը լինի հնարավորինս վերահսկողության տակ (զլմ-ների շուրջ 2/3-ը իշխանության ուղիղ կամ անուղղակի վերահսկողության ներքո է): Ավելի մանրամասն կարող եք կարդալ իմ վերջերս հրապարակված գիտական հոդվածում։ 

Թուրքական դրությունը այս իմաստով շատ նման է հայաստանյան ներկայիս վիճակին, երբ օրերս Բաքվում հայ գերիներին խոշտանգումների ու շինծու դատավարության մասին մեր հարկերի հաշվին աշխատող Հանրային հեռուստաընկերությունը (Առաջին ալիք) ոչ մի րոպե լուր չէր թողարկել, իսկ եղած անդրադարձերն էլ գրեթե աննկատ էին իշխող խմբավորման քարոզարշավի լուսաբանման համեմատ»։


--00--ԱՀ