Լավրովը կողմ է արտահայտվել ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը վերականգնելուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

aa

Ռուսաստանը համաձայն է, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը պետք է վերականգնվի, և պատրաստ է բանակցությունների բոլոր ոլորտներում, ինչը կարելի է անել նոր START պայմանագրի սկզբունքների հիման վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Երկխոսությունը կարող է վերականգնվել բացառապես այն սկզբունքներին վերադառնալու հիման վրա, որոնք ընկած են Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրի հիմքում»,- շեշտել է ՌԴ ԱԳ նախարարը։

 

--00--ՍՊ