Մակրոնը Թրամփին կոչ է արել Ռուսաստանից իրական զիջումների հասնել Ուկրաինայի հարցում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

photo_2024-11-09_14-30-53

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին հորդորել է Ռուսաստանին «իրական զիջումներ»-ի մղել Ուկրաինայի հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը: 

Չորեքշաբթի օրը տեղի ունեցած 25 րոպեանոց հեռախոսազրույցի մանրամասներին քաջածանոթ անձը լրատվամիջոցին հայտնել է՝ Մակրոնը Թրամփին հորդորել է երաշխավորել, որ Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի հետ ցանկացած դիվանագիտական ​​գործընթաց կհանգեցնի Կրեմլի իրական զիջումներին: Այդ առաջարկին Թրամփի արձագանքի մասին տեղեկություն չի հաղորդվում։ 

The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ ԵՄ-ում ներկայում անդրկուլիսային քննարկում է ծավալվել այն թեմայի շուրջ, թե ինչպես է պետք շարունակել Ուկրաինայի ֆինանսավորումը, եթե ԱՄՆ-ի նոր վարչակազմը որոշի կրճատել աջակցությունը պաշտոնական Կիևին: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ