ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Ուզբեկստանի արևելյան Անդիջան շրջանի մզկիթներից մեկում գազի պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 10-ը։
Այս մասին հայտնում է Ուզբեկստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Պայթյունի հետևանքով երեք մարդ զոհվել է, իսկ 10 վիրավոր քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություններ»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
--00—ԱՀ