ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Օրը նոր է սկսվել, տեղամասն էլ նոր է, օրվա ընթացքում մարդիկ կակտիվանան, տրամադրությունս բարձր է: Այս մասին քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։
«Ես չեմ գողացել երիտասարդների քվեն, հալալ քրտինքով վաստակել եմ, կոչ եմ անում երիտասարդներին գալ ու մասնակցել: Գյումրին երիտասարդանալու կարիք ունի, թող երիտասարդներն ակտիվ գան ու մասնակցեն ընտրությանը»,- նշեց նա:
Մխիթարյանի խոսքով, ընդդիմադիրները մրցակցում են Սարիկ Մինասյանի ԱԱԾ-ական բարեկամի հետ, օրը ցույց կտա, թե ինչ կլինի․ «Սարիկի ԱԱԾ-ական բարեկամը օդից կախված լուրերի համաձայն ինչ-որ բաներ է անում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ