ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Ադրբեջանը նախատեսում է ընդլայնել դեպի Եվրոպա բնական գազի աշխարհագրությունը: Այս մասին Ազատության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք արդեն աշխատում ենք եվրոպական որոշ երկրներում գազաբաշխիչ ցանցեր ստեղծելու ուղղությամբ։ Որոշ երկրներում դրանք կան, մյուսներում դրանք պետք է ընդլայնվեն։ Այսպիսով՝ մեր գազամատակարարման աշխարհագրությունը միանշանակ կընդլայնվի», - ասել է Ադրբեջանի նախագահը։
--00—ԱՊ