ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան դեպքից 3 ամիս անց ՀՀ քննչական կոմիտեն ստացել է նշանակված փորձաքննությունների եզրակացության պատասխան, որով հիմնավորվել է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը դեպքի օրը որեւէ ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել:
Հիշեցնենք, որ Երեւան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենան ընկել էր ձորը, մոտ 350-400 մետր գլորվելով: Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել էին Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանի մարմինը, ում նախորդ օրվանից որոնում էին:
Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որն առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Նախաքննության ընթացքում նշանակվել էին եղել մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և այլն։