Հրապարակվել է ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործով դատավճռի եզրափակիչ մասը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

aa

Տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը գրում է․ 

«Այսօր` 10.04.2025թ., ժամը 16։15֊ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ա. Գեղամյանի նախագահությամբ, հրապարակվեց 2024թ. հուլիսի 26֊ի ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործով դատավճռի եզրափակիչ մասը։ 

Մեղադրյալ Արմեն Տոնոյանը ճանաչվեց մեղավոր, որպես հիմնական պատիժ` դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ որպես լրացուցիչ պատիժ` 3 տարի ժամկետով զրկվեց վարորդական իրավունքից։ Մյուս մեղադրյալ Արման Ալեքսանյանը ճանաչվեց մեղավոր, որպես պատիժ նշանակվեց տուգանք 750.000 ՀՀ դրամի չափով։ Տուժողների գույքային հայցերը բավարարվեցին մասնակի` համապատասխանաբար 4 մլն և 2 մլն ՀՀ դրամի չափով։ 

Հիշեցնեմ, որ նախորդ դատական նիստի ժամանակ մեղադրյալներն ընդունել էին իրենց մեղքը, նշանակվել էր արագացված դատաքննություն, նշանակվել էին լրացուցիչ դատալսումներ»: 

 

 

--00—ՍՊ