ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Նապոլի»-ն փետրվարի 25-ին հյուրընկալելու է «Բարսելոնա»-ին: Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները և ամբողջ աշխատակազմը Նեապոլ ժամանելուց հետո մարմնի ջերմաստիճանի ստուգման են ենթարկվելու: Այս մասին տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները․«Եթե որևէ մեկի մոտ բարձր ջերմաստիճան արձանագրվի, ապա նա անմիջապես տեղափոխվելու է հիվանդանոց»:
Անվտանգության այսպիսի քայլերի պատճառ է դարձել Իտալիայում կորոնավիրուսի տարածումը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իտալիայում հետաձգվել են Ա սերիայի մի քանի հանդիպում, նաև բազմաթիվ այլ միջոցառումներ: Սպասվում է նաև, որ Իտալիայի առաջնության հաջորդ տուրը կհետաձգվի ամբողջությամբ: