ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի վարակվման ևս 2 դեպք․ վարակվածների թիվը հասել է 3-ի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պայքարի և կանխարգելման օպերատիվ շտաբը: Ադրբեջանը որոշել է 2 շաբաթով օդային և ցամաքային սահմանափակում մտցնել Իրանի հետ: Նշնեք, որ նմամատիպ սահմանափակում ունի նաև Հայաստանը։
Ադրբեջանում կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մոտ, որը Ադրբեջան էր ժամանել Իրանից: Հաստատված վերջին 2 դեպքերը գրանցվել են Ադրբեջանի քաղաքացիների մոտ, երկուսն էլ վերադարձել են Իրանից:
Նշնեք, որ, ըստ Իրանի պաշտոնական վիճակագրության, երկում կորոնավիրուսով վարակվածների թիվը 388 է, մահվան դեպքերը՝ 34, բուժվածների թիվը հասնում է 73-ի։ Սակայն, ըստ BBC-ի տվյալների, Իրանում վարակվածների իրական թիվը պաշտոնականից մոտ 6 անգամ շատ է։
Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։